«Դուք ոչ հացի արժեք գիտեք, ոչ էլ հայրենիքի ու պետության ընկալում. այդպես էլ ապրեք՝ սողալով, փառաբանելով ձեր խրտվիլակ ու անհայրենիք շեֆին». Աբրահամ Գասպարյան
Advertisement 1000 x 90

«Դուք ոչ հացի արժեք գիտեք, ոչ էլ հայրենիքի ու պետության ընկալում. այդպես էլ ապրեք՝ սողալով, փառաբանելով ձեր խրտվիլակ ու անհայրենիք շեֆին». Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից.

«Ուզում եմ գովել իշխանությանը: Զարմացա՞ք: Միակ հրաշալի բանը, որ արել են՝ «Ինչպես կործանել պետությունը» վերտառությամբ դասագիրք ստեղծելն է:

Նոր դուրս եկա բլոկից: Միևնույն է՝ էլի ասելու եմ:

Դուք՝ իշխանություն հորջորջված թյուրիմացություն, 30 դահեկանի համար ձեր ոտքերը լիզող քաղաքացիական համհարզների ու ագիտպրոպի հետ միասին, հիշվելու եք որպես՝ «ձեր վզին դրած» միաբջիջներ: ալիևն էլ է դրել ձեր վզին, էրդողանն էլ, Պուտինն էլ, դուք էլ՝ միմյանց:

Դուք ոչ հացի արժեք գիտեք, ոչ էլ հայրենիքի ու պետության ընկալում: Այդպես էլ ապրեք՝ սողալով, դատարկ դհոլի զրնգուն ձայնով, իրար գովելով, փառաբանելով ձեր խրտվիլակ ու անհայրենիք շեֆին:

Պետությունը լինելիության խնդրի առաջ է, իսկ դուք, ձեր գոյությունը քարշ տալու համար, Մոսկվայի ու Բրյուսելի դռների արանքում, ձեր սեփականության պահպանման համար կուրծք եք ծեծում, ծախու ապրանքներ: Արդարադատությունի՞ց եք խոսում, լու՞րջ:

ՀԳ. «Ժողովրդավարության բաստիոն», «Արդարադատության բնօրրան՝ Հայաստան» թեզերն էլ սիրուււււււււն փաթեթավորեք ու ….»



Նման նյութեր