Կրասնոդարում 54-ամյա Կամոն որսորդական հրացանով գնդակահարել է 28-ամյա երիտասարդի (տեսանյութ) (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կրասնոդարում 54-ամյա Կամոն որսորդական հրացանով գնդակահարել է 28-ամյա երիտասարդի (տեսանյութ)

ՌԴ Կրասնոդարի երկրամասում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 28-ամյա երիտասարդ է մահացել։ Տեսահսկման տեսախցիկների կադրերը հրապարակում է SHOT տելեգրամյան ալիքը։

Ամեն ինչ տեղի է ունեցել Ապշերոնսկ քաղաքում՝ «Marco House» հաստատությունում, ուր եկել է Սերգեյը։ Հյուրը նախատեսել էր ճաշել, սակայն նրա անդորրը խաթարել է 54-ամյա Կամոն։ Տղամարդը եկել է որսորդական հրացանով, որից երկու անգամ կրակել է տղամարդու վրա։ Բանն այն է, որ Սերգեյը երկար ժամանակ չի վերադարձրել պարտքը, գրում է SHOT-ը։

Նշվում է, որ կրակողի որդու և 28-ամյա մահացածի միջև երկարատև կոնֆլիկտ է եղել։ Կասկածյալը ներկայումս կալանքի տակ է։ Միաժամանակ, ինչպես հայտնել են Կրասնոդարի երկրամասի ռուսական գվարդիայի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունում, նա զենքի տերը չի եղել։ Այժմ նրան սպառնում է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով։