Ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24-ին տուն չգա, լավ լսեցիք չէ՞. Գեղամ Նազարյան
Advertisement 1000 x 90

Ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24-ին տուն չգա, լավ լսեցիք չէ՞. Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Հունիս 24։ Շատերի համար սովորական մի օր։ Շատերի, բայց ոչ ինձ ու ընտանիքիս համար։

Ուղիղ մեկ ամսից Աբգարս ավարտելու է ծառայությունը զինված ուժերում, քանի որ զորակոչվել է 2020-ի հուլիսի 24-ին։

Ուղիղ մեկ ամսից Աբգարս դուրս է գալու Հադրութի զորամասից, հսկիչ անցագրային կետի մոտ գրկելու է ընկերներին, դանդաղ իջնելու է աստիճաններով ու անշտապ քայլերով հասնելու է Հադրութի կենտրոն, սպասելու է Սեռիի Հադրութ Երեւան միկրոավտոբուսին։ Մինչ ավտոբուսի շարժվելը կհասցնի քայլել դեպի եկեղեցի, նստել ծառերի տակ ու հետ գալ կենտրոն, ճանապարհին մտածելով, որ Հադրութին ճոպանուղի է պետք։ Իսկ երբ միկրոավտոբուսը շարժվի, անհամբեր սպասելու է, թե երբ է տուն հասնելու։

Մենք էլ կամաց պատրաստվում ենք, որ գա ու տեսնի, թե ինչ ասել էր` արել ենք կամ անում ենք։

Մնաց մի ամիս Աբգար ջան։

Ու տեսեք ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի-24 ին տուն չգա… Լավ լսեցիք չէ՞։ Ձեզ անջատած ու ախմախ մախմախ դուրս տվող պաշտոնյաներ ու ոչ միայն։ Մնաց մեկ ամիս։ Մենք սպասում ենք Աբգարին ու եթե հանկարծ Աբգարս չգա…»:

 



Նման նյութեր