
Երեկ Եկատերինբուրգ-Երեւան չվերթ իրականացնող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան, որտեղից մեկնարկել է թռիչքը՝ դեպրեսիվացման սենսորի գործարկման հետեւանքով, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կոլցովոյում: Սրահում եղել է 80 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ: Միջադեպի հանգամանքները պարզվում են:
Օդանավակայանի ցուցատախտակի համաձայն՝ չվերթը հետաձգվել է վեց ժամով՝ մինչեւ հունիսի 25-ի ժամը 03:00: