Ամերիկյան YouTube վիդեոհոսթինգում հայտնվել է ծանոթությունների ծառայության գովազդ, որը տղամարդկանց առաջարկում է հարաբերություններ հաստատել ենթադրաբար ուկրաինուհիների հետ։ Այդ մասին գրում է Vice-ը։
Տեսանյութում ասվում է, որ ուկրաինուհիները «դաստիարակվել են ընտանեկան և ավանդական արժեքների նկատմամբ հարգանքով», և որ նրանք «շատ ուշադրություն չեն դարձնում տարիքային տարբերություններին»։
«Ամերիկացի տղաները սովորաբար այնքան կրքոտ և զգացմունքային չեն, որքան սլավոնները: Կանայք նախընտրում են ամերիկացի տղամարդկանց, քանի որ նրանք ավելի ամբիցիոզ են, ֆինանսապես և սոցիալապես պատասխանատու: Կատարյալ է հնչում, չէ՞: Ուրեմն ինչու սպասել: Համարձակվիր և վերցրու այն, ինչ քեզ է պատկանում»,- ասում է հաղորդավարը տեսանյութում։
YouTube-ը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը: