Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը, շնորհավորել է հայկական բանակի 25 ամյակը, համացանցում տարածելով մոր՝ Արմինե Սարգսյանի բանաստեղծությունն ու օրերս հայոց բանակ զորակոչված եղբոր՝ Արթուրի լուսանկարը:
«Շնորհավոր 25 ամյակդ Հայոց անսասան բանակ, շնորհավոր ձեր տոնը մեր եղբայրներ ու հայրեր…
Խաղաղ է երկիրն իմ, քնած են մարդիկ,
Անդորր է չորս կողմը, գիշեր է մթին,
Հայաստան աշխարհն ու Արցախը շեն
Անհոգ ու հանգիստ խոր քուն են մտել:
Անվախ է ազգս, քանզի թիկունքում
Հայոց անսասան բանակն է անքուն:
Անխոնջ են տղերքը ու չեն տրտնջում,
Հայրենի տունն ու հողն են պահպանում:
Հանգիստ է խիղճը հայ մարտիկների,
Պետք չէ նրանց հարամն օտարի,
Չեն թողնի անգամ թշնամու հավքը մեր հողը մտնի:
Մտախոհ են մայրերը հայ զինվորների,
Բայց նրանք գիտեն, որ կորյուններ են բանակին տվել,
Փորձություններում` քաջ առյուծներ են որդիքը դարձել:
Հպարտ են հայրերը, քանի որ գիտեն,
Որ որդիները իրենց պատիվը գետնով չեն տվել:
Իսկ ծոցատետրում պահված երկտողում
Վաղուց փայփայած կարոտն է սառել,
Սիրած աղջկա դիմանկարը
Զինվորի սրտում խթան է դարձել…
Մեր ժողովրդի հավաքական ուժ,
Մեր որդիներից կազմված անառիկ կառույց,
Հավերժ անսասան մեր բանակ հայոց:
Հեղ` Արմինե Սարգսյան»: