Նատալիա Ռոտենբերգն ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հավատքը կարող է փոխանցվել ծնողներից, հավատքը կարող է պարտադրվել հասարակության կողմից, բայց ճշմարիտ հավատքը ընտրում ես միայն դու։ Միայն հավատն առ Աստված կփրկի մեզ, միայն հավատքով մենք կարող ենք գնալ մինչեւ վերջ: Քանի դեռ ապրում է հավատքը, մենք ապրում ենք.
Եկեղեցին եղել և մնում է ազգային մշակույթի կրողը, և ես ուրախ եմ, որ դարձել եմ այս ժողովրդի մի մասնիկը։
Ինչ-որ մեկն ասել էր, որ ես հրեա եմ, ոմանք էլ հավատացել էին՝ առանց մանրամասն հասկանալու.
Ուզո՞ւմ եք ճանաչել մարդուն՝ անձամբ շփվեք նրա հետ։
Փակեք ձեր ականջները և կտեսնեք ճշմարտությունը»։