Քանի՞ միլիոն դոլարի համահայկական ներդրում է Նիկոլը Հայրենիքի հետ հանձնել թշնամուն․ Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

Քանի՞ միլիոն դոլարի համահայկական ներդրում է Նիկոլը Հայրենիքի հետ հանձնել թշնամուն․ Արտակ Զաքարյան

Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա: Այս մասին ֆեյսբուքան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա:

  1. Ինչպ՞ս է բաշխվել 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմի համար, Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարը, և ո՞րն է եղել դրա արդյունավետությունը:
  2. Որքա՞ն միլիոն ԱՄՆ դոլարի համահայկական ներդրում է Նիկոլը Հայրենիքի հետ հանձնել (գուցեև վաճառել) թշնամուն:

1-ին հարցի վերաբերյալ նշեմ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը շարունակում է ուսումնասիրությունը և իբրև թե դեռևս չունի հաշվետվություն: Հետևաբար ի՞նչ են զեկուցել հոգեբարձուների խորհրդին, երբ հիմնադրամի երբևէ իրականացրած ամենախոշոր հանգանակության ծախսերի արդյունավետության վերաբերյալ, մեկ տարուց ավելի է կան լուրջ կասկածներ, որոնք փարատված չեն:

2-րդ հարցում էլ երևի էլի «նախկիններն են մեղավոր», որ Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Քաշաթաղը և մյուս շրջանների երկու տասնյակ բնակավայրերը ժամանակին չեն հանձնել թշնամուն ու փոխարենը կառուցում ու կառուցապատում էին:

Այս հարցերի վերաբերյալ քար լռություն էր հոգեբարձուների խորհրդում»,- գրել է Զաքարյանը:



Նման նյութեր