Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրում, ինչի նպատակով նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։
Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում:
Հաշվի առնելով այդ նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին:
Հայտարարությանը միացել են՝
- Բագրատ Եսայան– «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն
- Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
- Սաթիկ Սեյրանյան – «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ
- Աննա Իսրայելյան -«Aravot.am» կայքի գլխավոր խմբագիր
- Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր
- Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր
- Արմենիկա Կիվիրյան – NEWS.am կայքի գլխավոր խմբագիր
- Վահե Սարգսյան – «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր
- Սոնա Տռուզյան – «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար
- Շավարշ Գևորգյան -«Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար
- Սևակ Հակոբյան – Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
- Քնար Մանուկյան- «ժողովուրդ» օրաթերթի և «Armlur.am» կայքի գլխավոր խմբագիր
- Տաթև Այվազյան – «Armday.am» կայքի գլխավոր խմբագիր
- Հրանտ Մելիք-Շահնազարյան – «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր
- Անժելա Նալբանդյան – PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր
- Հասմիկ Սարգսյան– 7or.am կայքի գլխավոր խմբագիր
- Կարեն Անտինյան – Blognews.am կայքի գլխավոր խմբագիր
- Փայլակ Ֆահրադյան –Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր
- Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր
- Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր
- Ժաննա Ծառուկյան – LIVEnews.am կայքի գլխավոր խմբագիր
- Ֆլորա Նախշքարյան – «Գոլոս Արմենիի» թերթի և կայքի գլխավոր խմբագի
- Տիգրան Գալստյան – MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր
- Անահիտ Ոսկանյան-Panorama.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր
- Արտակ Ճաղարյան- «Փաստ» թերթի գլխավոր խմբագիր
- Գագիկ Շամշյան-SHAMSHYAN.com-ի գլխավոր խմբագիր
- Գևորգ Էմին-Տերյան – Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր
- Անի Կարապետյան – «Presstime.am» կայքի գլխավոր խմբագիր
- Երվանդ Բոզոյան- Zham.am կայքի գլխավոր խմբագիր
- Հովհաննես Գալաջյան- «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
- Հակոբ Ավետիքյան- «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր
- Սևակ Հակոբյան-Լիբանանի «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր
- Արտաշես Շահբազյան- ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթի և arfd.am կայքի գլխավոր խմբագիր
- Զառա Նազարյան-Le Courrier d Erevan ինֆորմացիոն կայքի ղեկավար
- Վարդուհի Իշխանյան- Ankakh.am-ի գլխավոր խմբագիր
- Հարություն Հարությունյան-«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն
- Գագիկ Ասատրյան-Alternativ.am կայքի գլխավոր խմբագիր
- Վահագն Գարագաշեան-Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
- Շահան Գանդահարյան-Լիբանանի «Ազդակ» թերթի և կայքի գլխավոր խմբագիր
- Վիգեն Ավագյան-«Վանա ձայն» (Լիբանան) -գլխավոր խմբագիր
- Դերենիկ Մելիքեան-Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր
- Արամ Շահնազարյան-«Ալիք-online» (Իրան)- գլխավոր խմբագիր
- Զարմիկ Պողիկյան-Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր
- Ռուբեն Գևորգյան-Սիրիայի «Ռադիո Երազ»-ի գլխավոր խմբագիր
- Զարեհ Աճեմյան-«Օրակարգ» (Արևմտյան Ամերիկա) – գլխավոր խմբագիր
- Զավեն Թորիկյան- «Հայրենիք» (Արևելյան Ամերիկա) – գլխավոր խմբագիր
- Զավեն Լիլոզյան- «Յուսաբեր» (Եգիպտոս) – գլխավոր խմբագիր
- Արա Պուլուզյան- Արցախի «Ապառաժ» թերթի գլխավոր խմբագիր
- Լևոն Պարոնեան-Արևմտեան ԱՄՆ «Օրակարգ» պարբերականի անգլերեն բաժնի խմբագիր
- Քերոբ Էքիզյան- Հունաստանի «Ազատ Օր» թերթի խմբագիր
- Էմանուիլ Մկրտչյան- «Արմինֆո» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն
- Սևակ Մելիքյան-ՄԱՄՈՒԼ․am լրատվական գործակալության տնօրեն
- Քրիստինե Ասատրյան– Henaran.am-ի գլխավոր խմբագիր
- Նելլի Ալեքսանյան- Lurer.com-ի տնօրեն
- Արմենակ Նազարյան– Top-news.am կայքի տնօրեն
Հայտարարությունը բաց է միանալու համար: