Հայկ Մանասյանի ֆեյսբուքյան էջից.
«Հուլիսի 1-ից, ինձ, հազարավոր այլ բժիշկների հետ միասին, որպես առողջապահական ծառայություն մատուցողի այլևս արգելվում է ուղղակի, առանց միջնորդի վարձատրվել, իմ կատարած ծառայության դիմաց: Իսկ ինձ դիմած բոլոր մարդկանց արգելվում է առանց միջնորդների օրինական ձևով վճարել, իրենց ստացած ծառայության դիմաց: Այսպիսով, ըստ սահմանված օրենքի, այսուհետ Ես պարտավոր եմ իմ վարձատրությունից, բացի պետությանը տված հարկը, վճարել նաև ինչ որ բանկիրների, հենց էնպես, միայն այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը էդպես է որոշել, իսկ իմ հիվանդը պարտավոր է, ինձ վճարելուց բացի վճարել տերմինալների բիզնեսով զբաղվողներին, հենց էնպես, միայն այն բանի համար, որ Նիկոլի բանկա-բութուլկեքն էդպես են որոշել:
Դեռ հայտարարում եմ, որ Ես, որպես ազատ մարդ, արձանագրում եմ, իմ առնելու և ծախելու իրավունքի ոտնահարումը, ու նկատում եմ, որ այլևս զրկված եմ լինելու իմ պես ազատ մարդկանց հետ ունենալ ուղղակի ֆինանսական հարաբերություններ, առանց երրորդ կողմի իմացության (պետությունը չհաշված), առանց երրորդ կողմի միջնորդության, առանց երրորդ կողմին հարստացնելու:
Կոխեմ էս տեսակ օրենքն ու էս տեսակ իշխանությունը»: