Ամենամեծ վատությունը, որ կարող է անել Նիկոլն ընդդիմության հանդեպ, դա հրաժարական տալն է ու իշխանությունը նրանց վերադարձնելն է, որպեսզի իրենց «օրակարգով» գան ԱԺ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Իրականությունն այն է, որ ընդդիմությունը ոչ մի օրակարգ էլ չունի։ Ընդդիմությանը փրկում է այն, որ Նիկոլը պատրաստվում է այդ աթոռի վրա մեռնել, այն ոչ մեկին չտալով։
Ընդդիմության օրակարգ չունենալն արդեն ոչ միայն ընդդիմության խնդիրն է, այլ մեր բոլորիս, որովհետեւ Հայաստանն է, որ այսօր ոչ մի օրակարգ չունի»,-գրել է Դանիելյանը։