Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.
«Աշխարհում չի եղել մի երկիր, որի ղեկավարը` քաղաքական ձախողումներից, ռազմական խոշոր պարտությունից, հսկայական տարածքներ կորցնելուց և բանակը ջլատելուց հետո` ոչ միայն կենդանի լինի կամ ազատության մեջ, այլ նաև շարունակի ցինիկ ասուլիսներ տալ:
Չի եղել և չկա այդպիսի բան: Ոչ ամենահետամնաց աֆրիկյան ժամանակակից Մասսայի ցեղը կհանդուրժեր նման բան, ոչ էլ առավել ևս զարգացած ու ժողովրդավար որևէ ժամանակակից երկիր:
Նման տիեզերական խայտառակություն չի եղել ո´չ միջնադարում, ո´չ հին աշխարհում, ոչ էլ նախնադարում:
Կապիտուլյանտական անբարո մենախոսությունը հետևյալի մասին էր`
- «Նախկինները» բնականաբար մեղավոր ու մեղավոր են,
- Հայ ժողովուրդը մեղավոր է ու դավաճան,
- Հայոց բանակը մեղավոր է ու անպատրաստ,
- Վլ. Պուտինը, Ս. Լավրովն ու Ռուսաստանի խաղաղապահները մեղավոր են,
- ԵԱՀԿ ՄԽ նույնպես մեղավոր է,
- Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեղավոր են,
- Լրատվամիջոցները մեղավոր են,
- Ընդդիմությունը մեղավոր է,
- Ադրբեջանը մեղավոր է,
- Աշխարհակարգը մեղավոր է,
- Գերիների ծնողները մեղավոր են,
- Ինքը ոչ մի բանում մեղավոր չէ և ընդհանրապես` ամենահայրենասեր մարդն է (եթե հայ չէ` ճիշտ է ասում):
Հետևաբար ասում է` ձեր հայրենի հողերը լավ եմ արել, որ հանձնել եմ թշնամուն ու դեռ շարունակելու եմ ծախել: Տղա եք` դեմս առեք ու տեր կանգնեք ձեր հայրենիքին:
Ուրիշ ասելիք չկար դավաճանի երեկվա ասուլիսում:
Հ.Գ.
Շատ ճիշտ են արել այն լրատվամիջոցները, որոնք բոյկոտել ու հարցեր չեն ուղարկել: Նրանք ինքնասիրություն ունեցող ԶԼՄ-ներ են: