«Կանգնեցինք ու ի՞նչ տեսնենք. օրը ցերեկով որս էին անում». Մանուկ Մանուկյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Կանգնեցինք ու ի՞նչ տեսնենք. օրը ցերեկով որս էին անում». Մանուկ Մանուկյան

«Էնդեմիկ ու վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի հիմնադիր Մանուկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Հստակ ասում եմ՝ Խոսրովի տարածք չէ:

Օրը ցերեկով որս էին անում

Երեկ եմ սա նկարել։ Թռչնադիտարկման էինք Դահնակի լեռնաշղթայի հատվածում։ Կրակոցների ձայներ էին գալիս, կանգնեցինք ու ի՞նչ տեսնենք։ Որս է տեղի ունենում։ Ըստ իս, բեզոարյան այծ էին խփել։ Հեռու էր, հեռվից մարդկանց ու մեքենա տեսանք, ձայներից ենթադրելի էր, որ մարտական զենքերով էր որսը տեղի ունենում։ Որսի շրջան չէ, թռչունի, կաքավի կամ լորի որս չէր։ Այս տարածքները ժամանակին տրված էին (դեռևս չեմ ճշտել, արդյոք դեռ այդ կազմակերպության ենթակայության տա՞կ է) բնապահպանական մի հիմնադրամին, որ կազմակերպեն պատշաճ բնապահպանություն։

Ցավալի էր տեսնել, թե ո՞նց են այս տարածքները վերածել պոլիգոնի։ Ոնց որ մարդ սպանեին, իսկ մենք ոչ մի բան չեինք կարող անել։ Հեռախոսակապ էլ այդտեղ չկար։ Երբ իջանք սարից ու հասանելի էր կապը, զանգեցի Բնապահպանության տեսչությանը տեղեկացրեցի, ուղարկելով այս տեսագրությունը։

Հարցրեցին, որ գան, քանի՞ ժամից կհասնեն։ Ասեցի, մոտ երկու ժամ հարկավոր է, չեն հասցնի դեպքի վայրում բռնացնել։ Զերծ եմ մնում ավել-պակաս մեկնաբանություններից ու հույս ունեմ, որ պատկան մարմինները կզբաղվեն այս խնդրով»:



Նման նյութեր