Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից.
«Ընդդիմությանը.
2018-ի հոկտեմբերի 2-ին Նիկոլը Բաղրամյան փողոցում բառիս բուն իմաստով «փողոցայինի» պես սկսեց աշխատանքից ազատել կոալիցիայում եղած նախարարներին և մարզպետներին:
Դրանից հետո 2 ամիս անց դուք նրա հետ գնացիք ընտրությունների:
2020-ի նոյեմբերի 9-ին Նիկոլը ոչնչացրեց Հայաստանի ու Արցախի անվտանգային կենսունակությունը, ստորագրեց կապիտուլյացիա, հանձնեց անհնար թվացող բաներ, ասպատակեց Եռաբլուրը, ստեց, կեղծեց և սպանեց: Դրանից հետո 8 ամիս անց դուք նրա հետ նորից գնացիք ընտրությունների:
Հիմա գոնե գիտե՞ք ուր եք գնում: Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Երևանի քաղաքապետի ընտրությունների»: