«Հերթը հասավ «Հայելի» ակումբի և Hayeli.am կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանին, ում հանդեպ, ըստ մամուլի, պատրաստվում են քրեական գործ հարուցել». Նաիրա Զոհրաբյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հերթը հասավ «Հայելի» ակումբի և Hayeli.am կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանին, ում հանդեպ, ըստ մամուլի, պատրաստվում են քրեական գործ հարուցել». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից.

«Հերթը հասավ Անժելային

Սեփական իշխանությունը ցեմենտելու եւ բրեժնեւյան ճահիճ ստեղծելու ճանապարհին Նիկոլը հերթով չեզոքացնում է բոլոր նրանց, ում խոսքը վտանգ է ներկայացնում իր կոմֆորտ բռնապետությանը։

Հերթը հասավ «Հայելի» ակումբի և Hayeli.am կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանին, ում հանդեպ, ըստ մամուլի, պատրաստվում են քրեական գործ հարուցել՝ «ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու, բռնություն գործադրելու հրապարակայի կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելու» հոդվածով։

Նույն այն հոդվածով, որով հիմա կալանավորված է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Այն, ինչ անում է Նիկոլը՝ բռնապետական վակխանալիա է, եւ նա դա անում է բոլոր այն լրագրողների հանդեպ, ովքեր մշտապես պաշտպանել են «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանին՝ բերաններին կապած սեւ ժապավեններով ակցիաներից մինչեւ նստացուցեր։

Հիմա դիմում եմ լրագրողական հանրությանը՝ մի՛ լռեք, երեկ Արմենն էր, այսօր Անժելան, վաղը լինելու է մեզանից յուրանաքչյուրը, որովհետեւ Նիկոլին պետք է անդեմ, ամորֆ, ամեոբա միջավայր, որտեղից չպիտի լսվի ազատ խոսք։

Նիկոլը ատում է մարդու մտածող տեսակն ու ազատ խոսքը։

Դիմում եմ նաեւ միջազգային իրավապաշտպան ու լրագրողական կառույցներին՝ ձեր կոմֆորտ փոսերից ձայն հանեք՝ վաղը Նիկոլը ձեզ էլ է վտարելու Հայաստանից՝ որպես անիմաստ օֆիս զբաղեցնողների»։



Նման նյութեր