«Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, արտգործնախարար լինելուց զատ, երբեմն զբաղվում է նաև Նիկոլ Փաշինյանի փաստաբանությամբ». Ինեսսա Բարսեղյան
Advertisement 1000 x 90

«Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, արտգործնախարար լինելուց զատ, երբեմն զբաղվում է նաև Նիկոլ Փաշինյանի փաստաբանությամբ». Ինեսսա Բարսեղյան

Ինեսսա Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից.

«Թուրքիայում պետական մակարդակով կրկին պաշտպանում են իրենց հոգեզավակի շահերը:

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, արտգործնախարար լինելուց զատ, երբեմն զբաղվում է նաև Նիկոլ Փաշինյանի փաստաբանությամբ։ Այդպես էլ չմարսելով ընդդիմության կողմից ցուցաբերվող դիմադրությունը, ճնշումներն ու հայրենիքի փրկությանն ուղղված քայլերը՝ Չավուշօղլուն հայտարարում է, որ Հայաստանում որոշ ուժեր ճնշումներ են գործադրում վարչապետի և կառավարության նկատմամբ՝ խաթարելով Հայաստան- Ադրբեջան- Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացը։

Սա պետական մակարդակով արդեն որերորդ հայտարարությունն է ընդդիմության քայլերի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ վերջինիս գործողությունները ոչ միայն որոշ չափով հաջողել են, այլև ցնցումների մեջ են գցել արտաքին և ներքին թուրքերին՝ խոչընդոտելով Հարավային Կովկասում ունեցած զավթողական և ծավալապաշտական նկրտումների իրագործումը»։

 



Նման նյութեր