«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ է տեղադրել իր էջում՝ կից գրելով.
«Շիրակի մարզի Գյումրի-Արմավիր քարուքանդ գլխավոր մայրուղու Լուսաաղբյուր գյուղի դիմաց գտնվող կամուրջը կամացից ինքնափլուզվում է:
Այս ճանապարհով են Երևան մեկնում Բավրա մաքսակետից մուտք գործած ծանր բեռնատարները: Մի երկու օր առաջ մի ծանր բեռնատար էլ ընկել էր այս փոսը:
Մի խոսքով այս՝ տարածաշրջանում ամենաքարուքանդ և անանցանելի ճանապարհն ու ինքնափլուզվող կամուրջն իրապես կարելի է համարել Շիրակի մարզի դեմքը…
Ի դեպ, դեռևս նախորդ տարվանից խոստանում էին այս ճանապարհը կառուցել, փաստորեն գիտեին, որ իմաստ չուներ…»: