«…Այս պատմությունից հետո ես գիտեմ թե ով է Դարբինյան Արմենը». Աշոտ Անդրեասյան
Advertisement 1000 x 90

«…Այս պատմությունից հետո ես գիտեմ թե ով է Դարբինյան Արմենը». Աշոտ Անդրեասյան

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանից մի փոքրիկ պատմություն պատմեմ Ձեզ։

Անդրադառնում եմ սրան, որովհետև հանրային հարթակներում նա խոսում է և կարծիք է հայտնում էնպես, ինչպես տվյալ պահը և անձնական շահն են թելադրում։

Եթե չեմ սխալվում 2019 թվականն էր, երբ մեծ հանդիպում ունեցա պետական և ոչ պետական բուհերի, ՀՀ-ում գտնվող ուսանողական հաստատությունների ուսանողական խորհուրդների նախագահների և ակտիվ երիտասարդների հետ, որի նպատակը նրանց խնդիրներին ծանոթանալն էր և նրանց ներուժն օգտագործելն էր դավաճանական իշխանության դեմ պայքարում։

Ներկա էին նաև Հայ-ռուսական համալսարանի ՈՒԽ նախագահը և 4-5 ակտիվ երիտասարդներ։

Խոսեցի և շփվեցի բոլորի հետ անհատապես, սակայն այս մարդու հանդեպ նիկոլականի իմ պատկերացումները հաստատվեցին հենց 2019թ., երբ հենց իր ուսանողներն ինձ ասացին, որ Դարբինյանը մեռած նիկոլական է, երդվում է Նիկոլի անունով և որ 2018թ. բոլոր ուսանողներին ստիպել է դուրս գալ փողոց և հակառակ շատերի կամքի մերժել նախագահին։

Երբ ասացի, որ դուք ուսանողներ եք և պարտավոր եք պայքարել հանուն Ձեր հայրենիքի, Հայ-ռուսական համալսարանի ուսանողները (անուններ չեմ նշի) ասացին, որ այդ համալսարանում սովորելը և Նիկոլի դեմ խոսելը անհնար է , որովհետեւ Դարբինյանը հստակ նշաձողեր է սահմանել և այն ուսանողները, ովքեր նիկոլին դեմ են խոսում չեն կարողանում սովորել անվճար, նրանց համար բարդություններ են առաջանում ուսման մեջ և նրանք չեն կարողանում մասնակցել միջազգային ֆորումներին։

Այս պատմությունից հետո ես գիտեմ թե ով է Դարբինյան Արմենը։

Դարբինյան Արմենը как минимум իրավունք չունի ՀՀ 3-րդ նախագահին մեղադրել ՀՀ կործանման մեջ, որովհետեւ, դե գոնե մինչեւ 2020 թվականը հենց ինքն է նպաստել, որ իր համալսարանականները ուզազ-չուզած նիկոլական լինեն և ծառայեն գործող իշխանություններին։

Դարբինյան Արմեններն են հանձնել Արցախը և Դարբինյան Արմեններն են Նիկոլին բերել իշխանության։

Նման մարդիկ իրավունք չունեն սերունդներ կրթել։

Հ.Գ. Մեկնաբանություններ բաժնում կտեղադրեմ Դարբինյան Արմենի պահի և շահի հարմարությամբ շարժվելու ապացույցը։

Աշոտ Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր