Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այսօր Հրազդան գետում, Գետառի հետ միախառնման վայրից մոտ 500-600 մետր դեպի վեր, բավական մեծ քանակով տարբեր չափերի սատկած ծիածանախայտեր կային (շուրջ 25-35 հատ)։ Ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը փորձել է գետ բաց թողել այդ ձկներին, որի մի մասը եղել է սատկած կամ սատկել է բաց թողելուց կարճ ժամանակ անց։
Միաժամանակ, ցանկանում եմ զգուշացնել, որ ծիածանախայտերի մտածված կլիմայավարժեցումը խիստ անցանկալի երևույթ է Հայաստանի գետերում, քանի որ այդ տեսակը ծագումով ամերիկյան է և մեր ջրերում տարածվելով կարող է կերային մրցակից լինել կարմրախայտի ու Սևանի իշխանի համար և նրանց դուրս մղեն իրենց կենսամիջավայրերից»։
Պիպոյանը գրառմանը կից հրապարակել է նաև լուսանկար։