
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող էր։ Tert.am-ի հետ զրույցում, նշված բարձրագույն ուսումնական հաստատությունից հայտնեցին, որ նա այլևս չի սովորում Ակադեմիայում։ Հարցին, թե հեռացվել է բուհից, Գեղարվեստի պետական ակադեմիայի աշխատակիցը հայտնեց․«Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և իր դիմումի համաձայն դուրս է եկել բուհից»։
Հիշեցնենք, որ վերջերս տված ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իր որդին բանվոր է աշխատում։
Նշենք, որ Oragir.news-ը գրել էր, որ Աշոտ Փաշինյանը դասի չներկայանալու հետևանքով դուրս է մնացել բուհից։