Ուսումնական վարժանքներ Սյունիքի մարզում. Էդգար Ղազարյան
Advertisement 1000 x 90

Ուսումնական վարժանքներ Սյունիքի մարզում. Էդգար Ղազարյան

Ուսումնական վարժանքներ Սյունիքի մարզում

ՀՀ Սյունիքի մարզում ընթանում են Ադրբեջանի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի դիմավորման արարողության ուսումնական վարժանքներ: Ուղեցույցով նախատեսված է, որ համայնքների և տարբեր կազմակերպությունների ղեկավարները հատուկ այդ նպատակով բերված ծաղկեփնջերը պետք է հանձնեց տիկին Ալիևային, կատարեն գլուխ խոնարհելու շարժումներ և արտաբերեն հիացական խոսքեր։

Ուսումնական վարժանքները պատշաճ կազմակերպման նպատակով գործին ներգրավված են իրականին մոտ կենդանի վարժասարքեր, ուղեկցողներ, դիմավորողներ, պաշտոնյաներ, թիկնապահներ և այլն։

Ուսումնական վարժանքների հաջող ավարտի դեպքում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պաշտոնական հրավեր կուղարկի Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային՝ Կապան, Գորիս, Քաջարան, Մեղրի և այլ բնակավայրեր այցելելու՝ թեյ խմելու և մուղամ լսելու նպատակով։ Ի տարբերություն Աննա Հակոբյանի, տիկին Մեհրիբանը որևէ սահմանափակում չունի միջպետական ճանապարհի Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն և այլ հատվածներն անցնելու հարցում, իսկ ադրբեջանական զինվորներից շատ քիչ ժամանակ կպահանջվի Ադրբեջանի դրոշը Կապանի օդանավակայանից Սյունիքի մարզպետարանի գլխին տեղադրելու և «Զանգեզուր բիզիմդիր» զեկույցը Ադրբեջանի նախագահին ներկայացնելու համար, որով կկատարվի Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա՛» կարգախոսը՝ Սյունիքի մարզի մասով։

Եթե որևէ մեկը կասկածում է այդ այցի նպատակներին և այս ողբերական նկարագրության հավանականությանը, ապա կարող է այցելել Շուշի, որտեղ Գորգերի թանգարանից ժամանակին լուսանկարներ է հրապարակել Գորիս Աքսել Բակունցի տուն-թանգարանի գորգերի մոտից նկարներ հրապարակած Աննա Հակոբյանը։

Այս մղձավանջից և ողբերգությունից մեզ հեռու պահելու միակ հնարավոր եղանակը թշնամական հանցախմբին իշխանությունից վռնդելու պայքարն է, որի շրջանակներում՝ հուլիսի 8-ին ժամը 19։30-ին հրավիրված է հանրահավաք Երևանի Ֆրանսիայի հրապարակում։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

 



Նման նյութեր