Ուզում եք 100 հատ քրեական կամ քրեական դատավարության օրենսգիրք փոխեք, դրանից ոչ արդադարադատության որակն է փոխվելու, ոչ ժողովորդի վստահությունն է ավելանալու իրավապահ համակարգի նկատմամբ։
2022թ հունիսի 30-ին, զոհված զինծառայողների ծնողների կողմից ՀՀ գլխավոր դատախազության մոտ կազմակերպված խաղաղ ակցիայի ընթացքում սադրիչները ծեծի էին ենթարկել ծնողներից և զոհվածների հարազատներից առնվազն երեքին՝ պատճառել նրանց մարմնական վնասվածքներ։ Ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն, դիմել դատական բժշկի։ Նույն օրը իմ ֆեյսբուկյան էջում հրապարակել էի նաև զոհվածի հարազատի դեմքի վնասված հատվածը։ Անցել է մոտ 10 օր։ Զրո արձագանք, գործով զրո տեղաշարժ։ Ծնողներին ծեծած անձինք ազատության մեջ են, նրանց նկատմամբ քրեաիրավական հարկադրանքի որևէ միջոց չի կիրառվել և չի կիրառվում։ Ինչու՞ որովհետև սադրիչները իշխանահաճո երևույթներ են, որոնք գործում են առերևույթ իշխանական երաշխիքներով։ Սա այն պարագայում երբ զոհվածի հորեղբայրը ձերբակալվել էր զուտ միայն զինվորականի համազգետի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Էս պարագայում ուզում եք 100 հատ օրենսգիրք փոխեք։ Դատվողը դատվելու է, չդատվողը չի դատվելու։ Դե խտրական արդարադատության կիրառումն էլ ձեզ ղուրբան։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի էջից