«Մեկ է, մարդկանց մի մասը գնալու է արձանի մոտ պաշտամունք իրականացնելու (աքլոր ու գառ մորթելու), Սպիտակցի Հայկոյի կլկլոցների տակ». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Մեկ է, մարդկանց մի մասը գնալու է արձանի մոտ պաշտամունք իրականացնելու (աքլոր ու գառ մորթելու), Սպիտակցի Հայկոյի կլկլոցների տակ». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.

«Գործող վարչապետին դուր է եկել Հիսուսի մեծ արձանը սարի գլխին տեղադրելու միտքը, որն, ըստ նրա, պետք է տուրիստներին գայթակղի գալ Հայաստան: Այսինքն, մարդիկ հատուկ գալու են Հայաստան, որպեսզի Հիսուսի արձանը տեսնեն:

Եթե Հիսուսի արձանի տեղադրումը ոչ թե հոգևոր, այլ տուրիստական ակտ է, ապա, ըստ ժանրի կանոնների, արձանի մոտակայքում պետք է զարգանա հարակից ինֆրաստրուկտուրան՝ խաշանոցներ, հասարակաց տներ, նայթ քլաբներ, խաղատներ, հետո Հատիսի ստորոտում կարելի է գեյ փրայդներ կազմակերպել, դա էլ կխթանի տուրիզմը, հատկապես հարակից երկրների տուրիստների համար, որտեղ դա անցկացնելը դժվար է: Բնական է, այդ ամենը սարքելուց, մոռանալու են հանրային զուգարանների մասին ու մոտակա ծառերի արանքում են տուրսիտները հոգալու կարիքները, հետո, առանց ձեռքերը լվանալու, ճաշակելու են արձանի աստիճանների մոտ վաճառվող թթու լավաշն ու չորացրած մրգերը, փորձելու են նվագել վաճառվող դուդուկների վրա ….: Մի խոսքով, հոգևոր ու մարմնական սննդի կոմպլեմենտարիզմ:

Կառավարությունը Հիսուսի արձանի տեղադրումը հիմնավորում է տուրիզմով, նման ձևակերպումը աներևակայելի էր պատկերացնելը:

Մի պահ փորձեցի արձանի տեղադրմանը լուրջ մոտենալ, գնալ 7-9 դդ. պատկերամարտության ու պատկերապաշտության պայքարի աստվածաբանական ու բարոյագիտական ձևակերպումներին (Բյուզանդիայում պատկերմարտները հիմնականում հայերն էին ու հայ եկեղեցին էր հատկապես խիստ վերաբերվում դրան), հետո քննարկել Հին ու Նոր կտակարաններում կուռքերի պաշտամունքի արգելքին, տարբեր եկեղեցիների մոտեցմանն այդ հարցին, նաև հասկանալ, թե Իսլամում ինչպես են մոտենում պատկերների ու արձանների պաշտամունքին՝ կռապաշտությանը, որը հրեաների ու քրիստոնեաների ազդեցությամբ է ձևավորվել և այլն (նաև այսօրվա իրավիճակից բխող նման արձանների ու, առհասարակ, կրոնների հնարավոր դերին ու այդ արձանի խորհրդին): Հետո հասկացա, որ դրա իմաստը չկա էլ:

Մեկ է, մարդկանց մի մասը գնալու է արձանի մոտ պաշտամունք իրականացնելու (աքլոր ու գառ մորթելու), հետո, կես ժամ անց, արձանի տուրիստական զոնայում օգտվելու է վերը թվարկված տուրիստական ինֆրաստրուկտուրայի բարիքներից, Սպիտակցի Հայկոյի կլկլոցների տակ: Այլ իմաստ կառավարությունը չի էլ դրել արձանին տեղադրմանը դրական մոտեցում ցույց տալուց»:



Նման նյութեր