Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.
«2018 թվականին ժողովրդից իշխանությունը խաբեությամբ բռնազավթող Նիկոլ Փաշինյանը խոստանում էր տարիներ շարունակ ժողովրդից «թալանված» միջոցները՝ շքեղ ավտոմեքենաները, դղյակները և հարստությունը վերադարձնել ժողովրդին։ Ավելի քան չորս տարվա պաշտոնավարման արդյունքում՝ նա ընտանիքով հանդերձ տեղափոխվել է բնակվելու կառավարական շքեղ դղյակում, որի միայն վերանորոգման համար ծախսվել է շուրջ երկու միլիոն դոլար, իսկ ամսեկան պահպանման ծախսերը կազմում են շուրջ 100․000 դոլար։ Իրեն սպասարկող նոր և շքեղ մեքենաների ձեռքբերման համար ծախսել է շուրջ երկու միլիոն դոլար, իսկ նրա կնոջ սպասարկող Lexus LX 570 մոդելի 2021 թվական արտադրության ավտոմեքենայի բազային գինը սկսվում է շուրջ 87․000 դոլարից (ԱՄՆ շուկայի գներով, իսկ Հայաստանի շուկայում՝ սկսած 110․000 ԱՄՆ դոլարից), որով նա այցելել է Սյունիքի մարզում գտնվող մի ընտանիք, որի տունն անգամ այդ արժեքը չունի։
Այսքանով պետք է փաստել, որ ավարտին է հասցվել Ժողովրդից «թալանվածը» ժողովրդին վերադարձնելու գործընթացը»։