Իրարամերժ հայտարարությունների գծով վարպետաց դասեր
Advertisement 1000 x 90

Իրարամերժ հայտարարությունների գծով վարպետաց դասեր

Իրարամերժ հայտարարությունների գծով վարպետաց դասեր։

Ո՞նց կարելի է կես ժամվա ընթացքում համ ասել «Հիսուսի արձանը պետք է տեղադրել տուրիստ ներգրավելու համար», համ՝ «ամենուրեք խաչեր տնկելը անարգում է հավատքը»։ Սիրելի Առաջնորդ և Նրա հարգելի ջատագովներ, ախր տրամաբանությունը հուշում է, որ եթե ամեն անկյունում խաչ տնկելը անարգում է ձեր հավատքը (ինչի հետ կարելի է համաձայնել), ապա Հիսուսի կերպարը ափաշկարա կապիտալիզացնելը, փող կպցնելու գործիք հռչակելը երիցս անարգում է հավատքը։

Ինչպես ասվում է հայտնի օնեգդոդում՝ ձյաձ ջան, կամ շալվարդ հագի, կամ վզիդ խաչը հանի։

Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

 



Նման նյութեր