Հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 19:00-ի սահմաններում, Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Գառնու ամբուլատոր կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: