Նավիգացիոն համակարգերի հրապարակումները մեծ մասամբ քարոզչական բնույթ են կրում
Advertisement 1000 x 90

Նավիգացիոն համակարգերի հրապարակումները մեծ մասամբ քարոզչական բնույթ են կրում

Օրերս Արցախից անհանգիստ հարցադրումներ եմ ստանում, թե գեոլոկացիոն ծառայությունները, հատկապես Google maps-ը իր քարտեզներում Արցախի բնակավայրերի անունները, Ստեփանակերտի փողոցները կամ հաստատությունների անունները փոխում է՝ դարձնելով Ադրբեջանին ձեռնտու տարբերակներ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

Այս ֆոնին էլ Արցախում որոշ մարդիկ մտածում են՝ եթե Google-ը նման բան է անում, գուցե ամեն ինչ իրոք վերջացած է, և մենք այլևս Արցախի տերը չե՞նք։

Սիրելի Արցախցիներ, Google, Yandex կամ մեկ այլ նավիգացիոն համակարգ ընդամենը բիզնես ծառայություն է, և դրանում կատարվող փոփոխություններ կարող է անել յուրաքանչյուր ոք։ Ես, օրինակ, 2011-ին կարողացա այնպես անել, որ Ադրբեջանի Եվլախի շրջանի մի շարք անուններ փոխվեցին և դարձան հայկական, այն դեպքում, երբ առնվազն 1920-ից հետո Եվլախը Հայաստանին չի պատկանել։

Նավիգացիոն համակարգերի հրապարակումները մի ընդունեք որպես վերջին աստիճանի ճշմարտություն կամ քաղաքական որոշման, պայմանավորվածության արդյունք։ Դրանք մեծ մասամբ քարոզչական բնույթ են կրում և այնտեղ հայտնվող փոփոխությունների հետևում կարող են լինել նաև ֆինանսական միջոցներ։ Եթե Հայաստանում շատ ցանկանան, գուցե նույն նավիգացիոն համակարգերում այնպես անեն, որ Բաքուն նշվի Հայաստանի մաս։

Հետևաբար Google-ում, Yandex-ում կամ նման տեղերում հայտնվող հակահայկական նշումներին լուրջ մի վերաբերվեք կամ ավելի լավ է, բողոքարկեք (report), պահանջեք, որ շտկեն։ Դա ավելի արդյունավետ է, քան խուճապի մատնվել ու հավաքել իրերը՝ գլուխն ազատելու համար։

Արցախը հայկական է, միշտ կլինի հայկական ու հայաբնակ, հայերին պատկանող հայկական պետականության մաս։

 



Նման նյութեր