Անօրեն որոշումների ժամանակներ են
Advertisement 1000 x 90

Անօրեն որոշումների ժամանակներ են

Անօրեն որոշումների ժամանակներ են, բոլորը կարծես մոռացել են Սոդոմ և Գոմորի աստվածաշնչյան պատմությունը, (եբրայերեն Սոդոմ հրկեզ է թարգմանվում, Գոմոր՝ ջրասույզ) օրենքի ուժը, պետության շահերը, Աստուծո ցասումը:

Ամենակա Աստուծո զորությունը մոռացած, Հայ առաքելական հավատքին հակառակ՝ արձան են տեղադրում, վարչապետն ու կառավարությունն էլ ՝ հիացած, բյուջեի հարստացման ակնկալիքով՝ իբրև զբոսաշրջիկներ են գալու, զուգահեռաբար հին ընդդիմախոսին՝ Ծառուկյանին սիրաշահելու նպատակով, մոռացան, որ կալանավորել էին, իրենց հրաժարականն էր պահանջում, արդեն սուր անկյունները հղկել են, գուցե խորհրդարանական ճգնաժամը կհանգուցալուծեն, համագործակից ընդդիմադիրների անհրաժեշտություն կա՝ Եվրոպային և ԱՄՆ-ին իրենց ժողովրդավար լինելն ապացուցելու:

Նման անկշռադատ, անհեռատես նպատակներով ՀՀ օրենքներն են խախտում, պատմամշակութային ժառանգությունն են վտանգում, պարզ էլ չէ՝ թերիմացությունից, թե՞ մի քայլից ավելի կատարելու հոգնությունից: ԿԳՄՍ նախարարության մշակույթի պատասխանատուներն ինչո՞ւ են լռել, մասնագետներ կան ի վերջո: Հատիս լեռան տարածքներն են ավերում՝ այնտեղ շինարարություն կատարելով, այդ լեռան գագաթին գտնվող բրոնզ-երկաթեդարյան ամրոցի՝ Շամիրամի բերդի կառույցներն ու օժանդակ շինություններն են վնասելու:

Տե՛ր Աստված, շատ են ուզում, թող այդ արձանը տանեն-տեղադրեն իրենց նստավայրերում, անվտանգ տեղում, դեռ 2008 թ. բնության հուշարձան պետականորեն ճանաչված լեռից թող հեռանան: Կից մեջբերում եմ բոլորիս կողմից հույժ հարգված, ճանաչված մասնագետ Համլետ Պետրոսյանի Hamlet Petrosyan-ի գրառումը, խախտված բոլոր օրենքների վկայակոչմամբ, https://mounimentsWatch.org հարթակի անունից:

https://www.facebook.com/Hamlet.L.Petrosyan/posts/pfbid02YpjhNEVMQuUwicaGYo2NAaRw7RcxMo1xaUZ8XwVU1DWGZJCyHZt2E8ZhWpVHKiadl

Համլետ Պետրոսյանի էջից



Նման նյութեր