«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի այս պահին պարտք է 3200 դոլար». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի այս պահին պարտք է 3200 դոլար». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի այս պահին պարտք է 3200 դոլար

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Արցախատուն իր այսօր Արմավիրի մարզի մի քանի համայնքներ կատարած այցի ժամանակ անդրադառնալով շինարարարական աշխատանքներին հայտարարել է. «ԱՐԱԳ ԱՐԵՔ, ԱՐԱԳ․ ՄԵՆՔ ՏԵՂ ԵՆՔ ՄԱՆ ԳԱԼԻՍ, ՈՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵՆՔ»…

Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ Նիկոլի կառավարման 4 տարիների ընթացքում Հայաստանում որևէ ոլորտում ինչ-որ մեծ տեղաշարժ չի գրանցվել, որ Նիկոլն էլ այնքան գումար ունենար պետբյուջեում, որ «տեղ ման գար ֆինանսավորելու համար»…

Հարց է առաջանում՝ «Իսկ որտեղի՞ց Նիկոլին այդ գումարները»… Պատասխանը շատ պարզ է՝ ՊԱՐՏՔ է վերցնում, որի հետևանքով Հայաստանի պետական պարտքը 2022 թ-ի մայիսին կազմում էր 9,5 միլիարդ ԱՄՆ դոլար… Հիշեցնեմ, որ երբ կապիտուլյանտ Նիկոլը 2018 թ-ի մայիսին եկավ իշխանության, մեր պետական պարտքը կազմում էր 6,7 միլիարդ դոլար… Այսինքն, այս 4 տարվա մեջ Նիկոլը մեր պետական պարտքն ավելացրել է 2,8 միլիարդ դոլարով՝ իր կառավարման ամեն տարում Հայաստանի «վզին փաթաթելով»՝ 700 միլիոն դոլար պարտք… Այս գումարների մեծ մասը Նիկոլը ծախսում է ոստիկաններին աստղաբաշխական աշխատավարձներ վճարելու և շինարարության վրա, որը և օգտագործում է սեփական «ջանդակապաշտպանությունը», իշխանությունը և վարկանիշը «գեղցի» ու անգրագետ մասսայի մոտ բարձրացնելու համար, որոնց համար իրենց համայնքի ասֆալտված ճանապարհն ավելի կարևոր է, քան Նիկոլի կողմից թշնամում շարունակաբար հանձնվող տարածքները և Արցախի կորստի 75 տոկոսը…

Կրկնում եմ՝ շատ ուխար կլինեի, եթե այդ շինարարությունը կատարվեր մեր պետության տնտեսական աճի շնորհիվ կուտակված գումարներով,այլ ոչ թե պետական պարտքն ավելացնելու միջոցով, որի արդյունքում Հայաստանի յուրաքանչյուր «հպարտ» քաղաքացի արդեն պարտք է 3200 դոլար գումար, որի մասին, որքան հասկանում եմ «Նիկոլի ոտքերի տակ մատաղ լինող, ցավը տանող,Նիկոլ Արցախատուին թագավոր անվանող, Նիկոլի ոտքը պաչող և սեռական օրգանները ուտող» մասսան չգիտի… Չգիտի, որ այդ պարտքը ոչ միայն ինքն է տալու, այլև իր զավակները և թոռները, որոնք Նիկոլի պարտքով ասֆալտած և պարտքով վերանորոգած դպրոցների կամ մանկապարտեզների համար նաև տոկոս են վճարելու պարտատիրոջը…

որպեսզի պտկերացնեք, թե Նիկոլն ինչ պարտքի տակ է քցում ժողովրդին, ընդամենը մի քանի թիվ. Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին Հայաստանի պետական պարտքը ամեն տարի աճել է 100 միլիոն, Քոչրայանի՝ 140 միլիոն, Սարգսյանի՝ 490 միլիոն դոլարով…»:



Նման նյութեր