
Մայրաքաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչև Չարբախի շուկա շահագործվող տրոլեյբուսային հ.2 ուղեգծում Երևանի քաղաքապետի որոշմամբ կատարվել է մասնակի փոփոխություն: Երթուղու ուղեգիծը Արտաշիսյան-Շիրակի փողոցների խաչմերուկից երկարացվել է մինչև «Կլայկ» առևտրի կենտրոն, ուր և հ.2 երթուղին հասնում է հուլիսի 11-ից:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։