ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:
«Խոնարհվում եմ այն տղաների պայծառ հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը պատարագեցին հայրենիքի փրկության զոհասեղանին: Նրանք այսօր էլ մեր շարքերում են: Փա՛ռք ու պատիվ: Իսկ ես Ձեզ՝ հավերժ զինակից ընկեր… Սեյրան Օհանյան»,- գրել է նա հունվարի 28-ին:
Ռուզաննա Խաչատրյանը նաեւ հրապարակել է որդու՝ Մուշեղի տեսահոլովակը, որը նկարահանվել է «Վերադառնում ենք» երգի հիման վրա:
«Կար ժամանակ՝ Հայաստանը մեծ էր,
Մեր հայրենիքը ծովից-ծով Հայաստան էր:
Թե ինչ մնաց այդ հայրենիքից,
Մի հին քարտեզ պատմության դասագրքից….
Կաթիլ-կաթիլ պետք է ետ բերենք
Հայաստանը ծովից-ծով դարձնենք»,- ասվում է երգում: