Հայաստանում «Ինստագրամ»-ից օգտվողների քանակը 50 տոկոսով աճել է
Advertisement 1000 x 90

Հայաստանում «Ինստագրամ»-ից օգտվողների քանակը 50 տոկոսով աճել է

Հայաստանում վերջին 3-4 ամսում մոտ 50 տոկոսով ավելացել է «Ինստագրամ» հավելվածի օգտատերերի քանակը: Հունվարի 30-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասացտեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի շատ խիստ քաղաքականացումը հանգեցրեց օգտատերերի ակտիվության նվազմանը:

«Կա օգտատերերի բավականին մեծ զանգված, որը պարզապես դուրս է գալիս սոցցանցերից՝ խուսափելով քաղաքականությունից: Դա նկատվում է նախընտրական և հետընտրական փուլերում: Այս միտումն արդեն առկա է, քանզի վերջին 3 ամսում «Ֆեյսբուք»-ից օգտվողների աճ գրեթե չի գրանցվել»,- ասաց Մարտիրոսյանը և հավելեց, որ ներկայումս «Ֆեյսբուք»-ում գրանցված են մոտ 1 միլիոն մարդ:

Փորձագետի խոսքով, հակառակ «Ֆեյսբուք»-ի, «Ինստագրամ»-ում օգտատերերի ակտիվությունը բավականին մեծացել է:

«Ներկայումս «Ինստագրամ»-ում 300 հազար օգտատեր կա, և աճը դեռ շարունակվում է: Դա նրանից է, որ «Ինստագրամ»-ը ապաքաղաքական հարթակ է, որից օգտվում են հիմնականում երիտասարդները»,- նշեց Մարտիրոսյանը: