«Լրագրողների իշխանության օրոք կրակում են լրագրողի տան վրա, հրկիզում տունը, սպառնում լրագրողներին, բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով ճնշում, սահմանափակում մեր աշխատանքը….». Վահե Մակարյան
Advertisement 1000 x 90

«Լրագրողների իշխանության օրոք կրակում են լրագրողի տան վրա, հրկիզում տունը, սպառնում լրագրողներին, բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով ճնշում, սահմանափակում մեր աշխատանքը….». Վահե Մակարյան

Վահե Մակարյանը ֆեյսբուքում գրել է.

«Լրագրողների իշխանության օրոք կրակում են լրագրողի տան վրա, հրկիզում տունը, սպառնում լրագրողներին, բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով ճնշում, սահմանափակում մեր աշխատանքը….

Ու դեռ էսքանից հետո էլի առանց ամաչելու ասում են` Սերժի ժամանակ սենց հարցեր տայիք, իրիկունը տուն չէիք հասնի:

Մեկը ես Սերժի ժամակակ շատ ավելի սուր ու դաժան հարցեր եմ տվել, ու տվել եմ առանց շանտաժ անելու, առանց իրենցից փող պոկելու ակնկալիքի, ինչպես ոմանք էիք անում ժամանակին, և տուն հասել եմ` առանց վախենալու կամ զգուշանալու:

Իսկ ձեր վախտով ինչ սպառնալիք ասես` ստացել եմ, ամեն ձեր մասին մի բան գրելուց հետո ֆեյքային հարձակման եմ ենթարկվում, մի պահ կար, որ տարբեր ցեղատեսակի կրիմինալ շրջանակներ ընկած ինձ էին ման գալիս ու ամեն օր սպառնում էին գլուխս ուտել, էն կարգի, որ մի քանի օր շարունակ ընկերներս մեքենաներով ուղեկցում էին ինձ, չնայած որ ես թքած ունեի ձեր վրա էլ, ձեր փողոցային, կրիմինալ բարքերի վրա էլ, էդ սպառնացողների վրա էլ, որոնց շատ լավ էի ճանաչում:

Մի տարի առաջ իմ քաղաքում մեր տղերքից մեկին իր տան շքամուտքում` ձեր ասած պադյեզդում, դիմակավորված անձինք մահակներով հարձակվել ու փորձել էին սպանել` գլխի վրա տասից ավելի կար են տվել ու մի կերպ են փրկել էդ տղուն, և էդ ամենը` իր քաղաքական հայացքների համար: Դրանից հետո ես ու ընկերներս սկսեցինք զենքի ճար տեսնել ու զենքով ման գալ, որ մեր վրա հարձակման դեպքում գոնե պաշտպանվենք:

Էսօր ես կամ իմ թերթը ինչ գրում ենք, որն առնչվում է ՔՊ-ին ու ՔՊ-ի ն առընթեր (իսկ հիմնականում` ՔՊ-ին քֆրտելով առընթեր, իսկ նախկինում`նախկիններին ծառայած) կիսակրիմինալ շրջանակներին կամ հակասում է նրանց քրեաօլիգարխիկ ու տասովչիկական շահերին, հաջորդ օրը հազար տեսակ զանգեր ենք ստանում էդ նույն շրջանակներից ու ռազբոռկաների մեջ ընկնում: Ու էսքանից հետո դեռ սրանք մեզ ասում են` նախկինները, Մանվելը, Շմայսը, Թոխմախը, չգիտեմ էլ ով….

Էդ ձեր թվարկած անունները ձեր փողոցային, դեռևս չինքնահաստատված ու իշխանության հաշվին «գողական» դարձած փնթի կրիմինալների ֆոնին լրիվ սնեգուրոչկա են: Դուք հիմա լավ կլինի ձեններե կտրեք ու հանգստի նստեք տեղներդ` շարունակելով «դեմոոկրատիայի» մասին ճառեր կարդալ եվրոպական դեսպանների մոտ… Իրենք դրանց հավատում են»:



Նման նյութեր