Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
«ԱՄՆ հատուկ ծառայություններն ասում են, որ Իրանը պատրաստվում է Ռուսաստանին դրոններ տալ և ռուսական զորքին դրանք կառավարել սովորեցնել: Տեսանյութի հղումը ներքևում է:
Սա այն Իրանն է, որ տասնյակ տարիներ սանկցիաների տակ է, սա այն Իրանն է, որին կտրել են աշխարհում գիտության զարգացման մաս դառնալուց, սա այն Իրանն է, որտեղից աշխարհի լավագույն տեխնոլոգիական համալսարաններում, ի տարբերություն մեզ, սովորողներ չկան (եթե իհարկե չեն արտագաղթել Իրանից):
Սա այն նույն Իրանն է, որ մեզ հարևան է ու մենք ոչ մի կերպ, ոչ այդ երկրի ռեսուրսներից ենք շահեկան դիրքերից օգտվում (գազն էր, այն էլ խողովակը ծախեցինք ռուսներին, որ հանկարծ էժան չլինի ու հանկարծ արտահանում չանենք), ոչ էլ գիտության մասով որևէ կերպ համագործակցում:
հ.գ.
Ասում եմ կարո՞ղ է, ամեն դեպքում, Հատիս սարի ընդերքը դառնալու է անօդաչուների կառավարման անխոցելի բունկեր, իսկ Հիսուսի արձանը ուղղակի սքողում է այս պլանը:
Ինչ որ երազեցի: Մոռացա որ, հայկական հողի վրա երազելը արժեզրկված զբաղմունք է, կա մշտնջենական տգիտություն, որ ցանկացած երազ ծալած ունի»: