Երևանյան այգին արգելել է ինքնագլորների օգտագործումն իր տարածքում
Advertisement 1000 x 90

Երևանյան այգին արգելել է ինքնագլորների օգտագործումն իր տարածքում

Երևանի Մաշտոցի պողոտային հարող Seasons Park այգու հայտարարությունը.

««Սիզընս» այգու շաաատ սիրելի այցելուներ,

Հաշվի առնելով վերջին շրջանում ինքնագլորների պատճառով արձանագրված դեպքերը, մենք որոշում ենք կայացրել այգու ամբողջ տարածքում արգելել դրանց օգտագործումը:

Մեր այգու փոքրիկ այցելուների անվտանգ ու հաճելի ժամանցն ապահովելը մեզ համար առաջնային է և ամենակարևորը:

Հուսանք շատ մոտ ապագայում մեր քաղաքում ևս ինքնագլորների համար կլինեն առանձնացված ուղիներ կամ արահետներ, ինչի շնորհիվ այս փոխադրամիջոցով երթևեկությունը կլինի ապահով և անվտանգ:

Շնորհակալություն և մինչ նոր հանդիպում Սիզընս այգում»: