Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից.
«Իսկ հետո կլինի այսպես…
ՀՀ ինչ որ մի մարզպետ թուրք ինչ որ մի նախարարի հետ կմտնի Անտալիայի ափի ծով ու live-ով կբացատրի, որ Անտալիան հայերի համար անվտանգ է:
Շատերը սոց.ցանցերի պատերից կսկսեն ջնջել Նժդեհի, Մոնթեի, Անդրանիկի և մնացած թուրքի հանդեպ «բռնություն» քարոզող տեքստերը:
Ռեստորաններում կսկսեն պարապել թուրք-ադրբեջանական հիթեր: Բա որ պատվիրե՞ն, ամոթ չի՞ հայ արտիստը հարևանի երգերից չիմանա:
Ռեջեփ անունը կդառնա ամենամոդայիկներից մեկը: Նույնիսկ 2018-ին էրեխեքին Նիկոլ անուն դրածները կսկսեն նրանց քնքշությամբ Ռեջեփ ասել… Դե որովհետև մեր մեջ ասած՝ նույն &եռս է:
Բայց զատո նայե՞ք «ֆանարիկներով» ինչ պատկեր ենք ստացել… ինչքան շատ ենք… ինչքան վճռական… պինդ ու ամուր… անկասելի…
Հ.Գ. Սփյուռք ջան, նորմալ է, չէ՞ որ Հայաստանի ղեկավարը թուրք ղեկավարին Կուրբան Բայրամ է շնորհավորում: Դե նրան էլի, ով 2 տարի առաջ բայրաքթարներով հայ ջահելներին էր սպանում: Էն հիշու՞մ եք, որ փող էիք հավաքում, որ էդ թուրքի դեմ կռվենք: Այ էդ թուրքին: Ու էդ թուրքը միակն է, մի տեսակ է, ուրիշ թուրք չկա ու չի լինելու»: