Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Մի երկրում, որի բնակչությունը չի գերազանցում 3 միլիոնը, այսքան գերհարուստների գոյությունը միայն մի բանի մասին է վկայում. մենք դեգրադացման և ագահության ռեկորդակիր ենք։ Գերհարուսների երկիր Հայաստանում իրենց ագահությունից չամաչող, սեփական լումայի համար միայն կյանքի ու մահվան կռիվ տվող «բարերարների բույլով» սկսվեց իրական հերոսների եդեմական Հայրենիք Հայաստանի կործանման ճանապարհը։
Այս աստիճանի, ու համատարած անտարբերություն մեկի մյուսի նկատմամբ, ծայրահեղ անորոշություն ու անտերություն, հասարակական հարաբերությունների մեջ, բացարձակ ապատիա ազգային սկզբունքների տիրույթում։
Մի բուռ բնակչության մի մասը վշտի, աղքատության, անորոշության մեջ է, իսկ մյուս մասը աստղաբաշխական հարստության ու ռեսուրսների տիրապետող, և բացարձակ անտարբեր պատերազմի միջով անցած հազարավոր հաշմանդամների, որդեկորույս ընտանիքների, տուն ու տեղ կորցրած տարագիրների, աղբամաններից սնվող տարեցների, չքավորների նկատմամբ։ Իսկ մի՞թե դժվար էր այս մի բուռ ժողովրդին մարդավարի պահել, որ այս օրին չհասներ երկիրը։
Կարճ ասած ագահությունը քանդեց մեր երկիրը, կործանեց ժողովրդին։
Բայց հիշեք, Հայը հեշտ հանձնվողներից չէ։ Մենք ինքնամաքրվելու ենք և մեր փրկության օղակը լինելու է շրջահայաց, առողջ տրամաբանությամբ և բարոյական օրենքներ ունեցող էլիտայի ձևավորումը։ Այս էլիտայից է ձևավորվելու հաջորդ իշխանությունը։ Եվ այստեղից է մեկնարկելու թե տարածաշրջանային իրական խաղաղությունը, թե հզոր դաշնակիցներով հավասարակշռված փոխհարաբերությունները այլ պետությունների հետ, և թե մեր ժողովրդի բարոյական նկարագրի վրա հիմնված ներհասարակական նոր որակի փոխհարաբերությունները»։