Ողբերգական դեպք Բագրատաշենում. Ջրավազանում 14-ամյա տղա է ջրահեղձ եղել
Advertisement 1000 x 90

Ողբերգական դեպք Բագրատաշենում. Ջրավազանում 14-ամյա տղա է ջրահեղձ եղել

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրավազանում երեխա է ջրահեղձվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ԱԻն ՓԾ թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել է նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արկադի Աբովյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը: Լրացուցիչ կանչով ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 30 ՀՋՋ-ից 1 մարտական հաշվարկ: Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական ջոկատից, տեղի ուժերով ջրավազանից դուրս են բերել 14-ամյա Արտավազդ Կ.-ի դին: Երեխայի մարմինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սարգսյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com