Արման Մարգարյան. «Հիմա հասկանում եմ, որ սա նորմալ իրավական պետություն ունենալու առաջին քայլերն են»
Advertisement 1000 x 90

Արման Մարգարյան. «Հիմա հասկանում եմ, որ սա նորմալ իրավական պետություն ունենալու առաջին քայլերն են»

«Ամիսներ առաջ իմ կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը հիմնովին փոխեց իմ պատկերացումը օրենքի և դրա կիրառման անհրաժեշտության մասին։ Ճանապարհային ոստիկանները ինձ անսթափ մեքենա վարելու համար զրկեցին վարորդական իրավունքից։ Ոստիկանները հաշվի չառան նույնիսկ այն, որ գիշերային ուղիղ եթերից էի վերադառնում։ Սկզբում իհարկե զայրացել էի, սակայն երկար ժամանակ ունեցա խորհելու և ճիշտ եզրահանգումներ անելու համար։

Հիմա հասկանում եմ, որ սա նորմալ իրավական պետություն ունենալու առաջին քայլերն են։ Բացառություններ չպետք է լինեն և օրենքի կիրառումը ամեն քաղաքացի առաջին հերթին պետք է պատկերացնի իր սեփական անձի նկատմամբ։

Ամիսներ շարունակ զրկված լինելով մեքենա վարելու հնարավորությունից և այդ կապակցությամբ բազմաթիվ բարդությունների հանդիպելով ես շատ կարևոր բան հասկացա…

Խոսքս ուղղում եմ իմ մտերիմներին՝ շոու բիզնեսի հայտնիներին. ԵՐԲԵՔ անսթափ վիճակում մեքենա չվարեք։ Դրանով վերածվում ենք պոտենցիալ մարդասպանների, առավել ևս այդ մասով ճանապարհային ոստիկանությունը խիստ է և անզիջում, ինչը միանշանակ ողջունելի է»,- Facebook-յան իր էջում գրել է հաղորդավար Արման Մարգարյանը:



Նման նյութեր