«Դու գործ ունես ոչ թե Վիեննայի ու Փարիզի կոնվենցիաներով առաջնորդվող լուսավոր մարդկանց, այլ 30 թուրքական արծաթով հայրենիքը ծախող սովորական ՍՏԱՄԲՈՒԼԻ ԲՃԵՐԻ հետ….». Վահե Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Դու գործ ունես ոչ թե Վիեննայի ու Փարիզի կոնվենցիաներով առաջնորդվող լուսավոր մարդկանց, այլ 30 թուրքական արծաթով հայրենիքը ծախող սովորական ՍՏԱՄԲՈՒԼԻ ԲՃԵՐԻ հետ….». Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից.

«Շատերիդ հետ պատահած կլինի, չէ՞, հատկապես նրանց, ովքեր ատում են թուրքական ապրանքն ու աչքով, մտքով փնտրում այլընտրանք: Այսպես, ճակատին կարդալով՝ մտնում ես մի որևէ բրենդային խանութ կամ հայտնի առևտրի կենտրոնի տաղավար, զննում ապրանքը, զննելը որն է՝ արդեն վախից սկսում ես հետաքննել, աշխատակցուհուն խաչաձև հարցերով պատին սեղմում՝ վստահ լինելու համար, որ ապրանքը եվրոպական է՝ գներից արդեն կռահելով, որ գտածդ ոչ թե սարի եղնիկ է, այլ սովորական ցեխոտ ու փրչոտ խոզ:

Եվ աշխատակցուհին սկսում է՝ դիզայնն է գերմանական, վերնաշապիկի գործարանի աշխատողները ներշնչված են եղել իտալական վերածննդի արվեստով, կոշիկն արտադրող անձը հաստոցի մոտ լսել է ավստրիական մաքուր օպերետ… և այլն, և այլն, բայց միևնույն է՝ գործ ունես ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԻ ՀԵՏ ԵՎ ՎԵ՛ՐՋ:

Ինչու՞ գրեցի:

Մեր երկրի, այսպես կոչված, արևմտամետները վերոնշյալ երևույթի ՏԻՊԻԿ ՕՐԻՆԱԿ ԵՆ: Արտաքինից իբր արևմտյան դիզայն, ֆինանսավորումը՝ անուղղակի և միջնորդավորված (Արևմուտքում գրանցված ՀԿ-ների միջոցով), ուղեղալվացումները՝ անգլերենով… և այլն: Բայց դու սկսում ես կասկածել, որ գավառական ստրուկի, ցեխոտ խոզի այդ տեսակը չի կարող դավանել բարձր արժեքներ: Եվ այդ կասկածանքով հենց ԱՐԵՎՄՏԱՄԵՏԻ անունը քերում ես՝ տակը նույն ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆ է, իսկ դու գործ ունես ոչ թե Վիեննայի ու Փարիզի կոնվենցիաներով առաջնորդվող լուսավոր մարդկանց, այլ 30 թուրքական արծաթով հայրենիքը ծախող սովորական ՍՏԱՄԲՈՒԼԻ ԲՃԵՐԻ հետ….»:



Նման նյութեր