Երբ մարդիկ, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ում հայկական լոբբին, աշխատում է` արդյունք լինում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:b
Նա նաեւ հավելել է. «Բա պատկերացրեք, ինչ արդյունքներ կլինեին, եթե ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էլ տեղյակ լիներ այս աշխատանքներից և ներգրավվեր դրանցում…
Իսկ թեման հետևյալն է.
«ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունել է 2023 թվականի ֆինանսական տարվա համար Ազգային պաշտպանության ակտի փոփոխությունները, հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումը (ANCA):
Փոփոխությունները ներառում են.
Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու պահանջ
Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ
Հայաստանում/Ադրբեջանում խաղաղության վրա Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության ազդեցության մասին զեկույց ներկայացնելու կոչ
Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների եւ դրանց արդիականացման փաթեթեների վաճառքի սահմանափակում»: