«Իսկ դուք ասում եք՝ ինչու դատարանում չկա հերթապահող բժշկական խումբ». Նաիրա Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Իսկ դուք ասում եք՝ ինչու դատարանում չկա հերթապահող բժշկական խումբ». Նաիրա Կարապետյան

Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից.

«Լռեցինք, երբ բանտում կյանքի ու առողջության հետ անհամատեղելի պայմաններում պահվեց Մանվել Գրիգորյանը…

Էլի լռեցինք, երբ հացադուլ հայտարարեց ու բանտում մահացավ Մհեր Եղիազարյանը…

Հիմա էլ՝ Արմեն Գրիգորյանը… Ու էլի լռելու ենք:

Սոնան՝ իր չծնված երեխայի հետ, կովիդի հազարավոր առեղծվածային մահերը, ոչ պակաս առեղծվածային պատերազմը, իսկ պատերազմից հետո էլ՝ սահմանի զոհերը, տղաների մարմինները՝ պարկերով գետնին լցված…

Իսկ դուք ասում եք՝ ինչու դատարանում չկա հերթապահող բժշկական խումբ:

Կարևորը, որ կաֆեներում սեղաններին աղ չդնեն ու տարբեր փառատոնների սելֆիները շատ լայք հավաքեն:

Աստված, ներիր մեզ, աղաչում եմ, մի թող մեզ ու մեր երկիրը, մի կործանիր այն…»

 



Նման նյութեր