Վաղը կսպանեն, կվտարեն, կբանտարկեն ցանկացած հայի, ով կփորձի դիմադրել օկուպացիային. Վարուժան Գեղամյան
Advertisement 1000 x 90

Վաղը կսպանեն, կվտարեն, կբանտարկեն ցանկացած հայի, ով կփորձի դիմադրել օկուպացիային. Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից.

«Մի շաբաթ առաջ Խաչիկ գյուղից Ադրբեջանը փախցրեց ՀՀ քաղաքացու և խոշտանգեց:

Երեկ Հայաստան մուտքը փակեցին սփյուռքահայ գործչի համար, ով Հայոց ցեղասպանության ճանաչման ու հայկական շահի համար պայքարի ամենաակտիվ մարտիկներից է:

Այսօր դատարանում նիստի ժամանակ փաստացի սպանվեց ընդդիմադիր մշակութային գործիչ:

Իսկ վաղը… Վաղը կսպանեն, կվտարեն, կբանտարկեն ցանկացած հայի, ով կփորձի դիմադրել օկուպացիային: Մեր երկրի օկուպացիային:

Շատերի «քաղաքավարի» լռության բարձր հովանու ներքո»:



Նման նյութեր