«Սա անմարդկայնության բոլոր սահմաններն անց է, եւ սա պատահականություն չէ»․ Վարդան Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Սա անմարդկայնության բոլոր սահմաններն անց է, եւ սա պատահականություն չէ»․ Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանը գրառում է արել՝ արձագանքելով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։

«Սարսափելի բան… Բոլորի աչքի առաջ, դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը… Իմ դատավարության ընթացքում ես ինչ ասես տեսա` ուշագնացություն դահլիճում, շտապ օգնություն, ուշագնաց փայտացում դատից հետո, ինչ ասես… Բայց սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է… Եվ սա պատահականություն չի, ոչ։ Սա պատկերն է մեր այսօրվա դառը իրականության… Սա հուսահատ ճիչն է այսօրվա անհուսության… Բողոքի ճիչ` սրիկայության, ստորության, ապիկարության, անհոգության դեմ…



Նման նյութեր