Մարդ ծեծել իմացող, բայց կյանք փրկել չիմացող նիկոլի ոստիկանը. Ռոբերտ Մարգարյան
Advertisement 1000 x 90

Մարդ ծեծել իմացող, բայց կյանք փրկել չիմացող նիկոլի ոստիկանը. Ռոբերտ Մարգարյան

Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից.

«Ցավով դիտում եմ Արմենի կյանքի վերջին վայրկյանների տեսագրությունն ու համոզվում, որ նիկոլի ոստիկնը միայն լավ մարդ ծեծել գիտի, բայց մարդու կյանք փրկել՝ ոչ:

Ուշադրությանս կենտրոնում նրա գլխավերևում կանգնած ոստիկաններն են, որոնց է վստահված նրա կյանքի պաշտպանությունն ու բնականաբար առաջինը հենց նրանց վրա է դրված Արմենին փրկելու պարտականությունը:

Ու համոզվում եմ, որ նիկոլի կերտած, նրա պարգևավճարներով վիզ հաստացրած ու փոր դուրս ցցած ոստիկանությունը միայն ունակ է ցուցարար ծեծել, կնոջ ու տարեցի ձեռք ու ոտք ջարդել, բայց մարդու կյանք փրկե՞լ, հաստատ չգիտի:

Ամբղոջ այդ կարևոր ու կենսական վայրկյանների ընթացքում գոնե մեկ ոստիկան նրան նախնական առաջին օգնություն չի ցուցաբերում:

Հավանաբար չգիտի թե ընդհանրապես ի՞նչ է դա ու այդ կապակցությամբ չի էլ վարժեցվել:

Նրան իհարկե մահակ ու վահան բռնել են սովորեցրել, բայց ոչ արհեստական շնչառություն տակ կամ սրտի մերսում»:



Նման նյութեր