«Բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է ընդհամենը 1433-ը, թափուր է մնացել 550 անվճար տեղ: Վճարովի 21 761 վճարովի տեղերից համալրվել է 6518-ը». Բաբկեն Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է ընդհամենը 1433-ը, թափուր է մնացել 550 անվճար տեղ: Վճարովի 21 761 վճարովի տեղերից համալրվել է 6518-ը». Բաբկեն Հարությունյան

Բաբկեն Հարությունյանի ֆեյսբության էջից.

«Բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է ընդհամենը 1433-ը, թափուր է մնացել 550 անվճար տեղ: Վճարովի 21 761 վճարովի տեղերից համալրվել է 6518-ը։

Հայաստանում կրթական մակարդակն ու բարձրագույն կրթություն ստանալու ցանկությունն այնքան է ընկել, որ անվճար տեղերի մոտ 25%-ը և վճարովիի մոտ 70%-ը թափուր է մնացել։

Այս աղետալի վիճակը գուժում է դպրոցների ունայնության, իշխանության` տգիտության, ինչպես նաև տարիներ կամ ավելի ճիշտ երեք տասնամյակ շարունակ կրթական և կառավարման համակարգի անդադար դեգրադացիայի մասին։

Նիկոլիզմի շարունակ, ուղղակի, դեգրադացիան հասել է պիկին, քանզի երիտասարդները տեսնում են, որ պաշտոն ունենալու համար բավարար է թրաշ պահելն ու Նիկոլենց հետ անձնական կապեր ունենալը։

Հետո էլ զարմանում ենք, թե ոնց մեր ժողովուրդը դարձավ այսպիսին։

Հայաստանյան կրթական և գիտական որակի բարելավում առաջիկա տասնամյակում պետք չէ սպասել»։

 



Նման նյութեր