Հինգ տարվա ընթացքում առաջին անգամ iPhone-ը կորցրել է Չինաստանում ամենաշատ վաճառվող սմարթֆոնի կոչումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Gizmochina-ն՝ վկայակոչելով Counterpoint Research վերլուծական ընկերությունը:
Անցյալ տարի առաջատար է դարձել Oppo R9-ն, որի վաճառքները կազմել են 17 մլն հատ, ինչը համապատասխանում է չինական շուկայի չորս տոկոսին: iPhone 6s-ի վաճառքները կազմել են 12 մլն սարք (շուկայի 2 տոկոսը): Վերլուծաբանների տվյալներով՝ Չինաստանում սմարթֆոնների վաճառքները 2016 թվականին հասել են պատմական առավելագույնին:
Նաև վերլուծաբանները նշել են, որ սմարթֆոնների գլխավոր չինական արտադրողների՝ Oppo-ի, Vivo-ի և Huawei-ի վաճառքները ավելացել են համապատասխանաբար 109, 78 և 21 տոկոսով: Apple-ի և Xiaomi-ի ցուցանիշները, ընդհակառակը, վատացել են համապատասխանաբար 21 և 22 տոկոսով: