
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է։
«Սպուտնիկ Արմենիային» քիչ առաջ ոստիկանությունից հայտնել են, որ առաջին Նախագահի տանը ռումբ չի հայտնաբերվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նախագահի տուն են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կինոլոգներն ու սակրավորները, ոստիկանության ծառայողները: