Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության ահազանգի հեղինակը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման
Advertisement 1000 x 90

Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության ահազանգի հեղինակը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության ահազանգի վերաբերյալ:

Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ենթադրյալ ռումբի առկայության մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։

Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման։

Ավելի վաղ հայտնել  էինք, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված: