Hayeli.am-ն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից իր նախկին ընկերուհուն ֆիզիկական բռնության և ֆինանսական շահագործման ենթարկելու լուրին, ով ով ազգությամբ հայ է։ Նրա նախկին ընկերուհին Բաքոյանին մեղադրում էր բազմիցս ֆիզիկական բռնության ենթարկելու և առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու մեջ:
Կայքը գրում է. «2022 թվականի հուլիսի 6-ին Բեռլինի Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ Գերմանիայի եզդիների կենտրոնական խորհրդի նախագահ տիկին Զեմֆիրա Դիլովանիի և պարոն Բաքոյանի հանդիպումը։ Գերմանիայի եզդիների կենտրոնական խորհրդի ֆեյսբուքյան էջում տիկին Դիլովանիի և պարոն Բաքոյանի հանդիպումը ողջունվում և դիտվում է մեծ գոհունակությամբ: Սակայն չի հնչել որևէ մեղադրական խոսք կամ նախադասություն այն մասին, ինչում մեղադրվում է պարոն Բաքոյանը։
Տիկին Դիլովանին, ով վերջերս Alevi Yol TV -ի եթերում պարոն Իրֆան Օրտակի հետ օնլային զրույցի ժամանակ հրապարակային բողոքել է, որ իրեն որպես ZED-ի (Գերմանիայում եզդիների կենտրոնական խորհուրդ) խորհրդի նախագահ, հաճախ լուրջ չեն վերաբերվում և հաճախ է թիրախավորվում եզդի տղամարդկանց կողմից, կարծես թե խնդիր չունի հանդիպելու մի քաղաքական գործչի հետ, ով մեղադրվում է կանանց նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության մեջ, չնայած իր ենթադրյալ փորձին որպես կին ղեկավար:
Սակայն, կարծես թե միայն տիկին Դիլովանին չէ, որ խնդիր չունի Բաքոյանի ենթադրյալ գործողությունների հետ։
Օրինակ՝ ներկայիս և հակասական հոգևոր առաջնորդ Բաբա Շեյխ Ալի Ալիասի եղբոր որդին և առցանց ակտիվիստ Սահիր Ալիասը 2022 թվականի հուլիսի 10-ին Instagram-ի իր պրոֆիլում լուսանկար է հրապարակել պարոն Բաքոյանի հետ՝ հետևյալ մակագրությամբ.
«Հաճելի էր ձեզ հետ ծանոթանալը պարոն @rustambakoyan, հուսով եմ՝ լավ լուծում կգտնենք ամբողջ աշխարհի եզդիների համար։ Պայքար մարդու իրավունքների համար / պայքար եզդիների իրավունքների համար»:
Ըստ երևույթին, պարոն Սահիր Ալյասի համար խնդիր չէ հանդիպել պարոն Բաքոյանի հետ, չնայած ահռելի մեղադրանքներին, առավել ևս կարծես թե նա հետաքրքրված չէ պարոն Բաքոյանի նախկին ընկերուհու «մարդու իրավունքներով»:
Մենք ապշած ու ցնցված ենք, որ եզդի ակտիվիստները, բարձրաստիճան և հասարակական գործիչները խնդիր չունեն հանդիպելու պարոն Բաքոյանի հետ՝ առանց նրա հասցեին հնչեցված մեղադրանքների մասին որևէ քննադատություն հնչեցնելու։
Հաշվի առնելով այն փաստը, որ Սահիր Ալիյասը հանրությանը ներկայանում է որպես կանանց իրավունքների պաշտպան և ներկայացուցիչ, այս հանդիպումը հատկապես զարմանալի է:
Հուսով ենք, որ ներգրավված բոլոր կողմերը հրապարակայնորեն ներողություն կխնդրեն այս ապօրինի վարքագծի համար և հստակ դիրքորոշում կհայտնեն պարոն Բաքոյանի հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։